X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 84

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 140
Ցուցադրված նյութերը: 31-45
Էջեր: « 1 2 3 4 5 ... 9 10 »

Գյուղապետն իր տղային Երևան ուղարկեց սովորելու:
Ամռանը, երբ տղան գյուղից վերադարձավ, Խիկարը հարցրեց.
- Կիկոս, ռուսերեն սովորեցի՞ր:
- Իհարկե,- հպարտացավ Կիկոսը:
- Ուղտին ի՞նչ են ասում:
- Այդպիսի մեծ բաներ սովորելու ժամանակ չեղավ:
- Իսկ ճանճի՞ն ինչ են ասում:
- Այդպիսի փոքր բաներով էլ ես չհետաքրքրվեցի,- ասաց Կիկոսը:
Հումոր | Դիտումներ: 321 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-28 | Մեկնաբանություններ (0)

Մենք կյանքում ստանում ենք այն, ինչին հավատում ենք:
Այլ | Դիտումներ: 224 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-27 | Մեկնաբանություններ (0)

Ալբերտ Էյնշտեյնին հարցրել են, թե ովքեր և ինչպես են հայտնագործություններ անում։ Նա պատասխանել է. - Բոլորը գիտեն, որ դա հնարավոր չէ։ Բայց ահա հայտնվում է մի տգետ, որը դա չգիտե։ Հենց նա էլ հայտնագործություն է կատարում...
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

Մի իմաստուն ասել է.
<< Այն, ինչ մարդը սիրով է անում, առողջության համար օգտակար է, եթե նույնիսկ այդ աշխատանքը ինքնին ծանր է: Բայց եթե մարդը զբաղված է չսիրած գործով, որքան էլ թեթև լինի, վնասակար է առողջության համար:
Դառը մտքերը նման են փոթորկված ալիքների, դրանց ճնշմանը դիմանալ չի լինի: Ուրախալի մտքերը բազմապատկում են ուժերը և օգնում նավահանգիստ հասնել, նույնիսկ եթե նավը խորտակվում է...>>
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)


Խիկարը մի շաբաթ հիվանդացավ և երբ դժգույն, հալումաշ եղած անցնում էր հասարակական զբոսարանից, մի երիտասարդ ասաց.
- Տեսեք, նոր Եզոպոսին:
- Այո, ես Եզոպոսն եմ, որովհետև նման խոսեցնում եմ անասուններին,- ասաց Խիկարը և քայլերը դեպի վարսավիրանոց ուղղեց:
Սափրիչը հաճախորդ չուներ և ուրախությամբ ընդունեց Խիկարին, բայց նոր էր օճառել նրա երեսը, երբ հանկարծ երևաց Խիկարի պարտատերերից մեկը և ասաց.
- Հենց հիմա փողը տուր:
- Գոնե համբերեցեք մինչև սափրվելս,- ասաց խիկարը:
- Լավ,- համաձայնեց պարտատերը:
- Վկա եղեք, պարոն սափրիչ, որ խոստացավ փող չուզել մինչև սափրվելս,- ասաց Խիկարը, սրբեց երեսի օճռը և արագ քայլերով դուրս եկավ վարսավիրանոցից:
Ասում են, որ նա իր կյանքում այլևս երբեք չսափրվեց... Բայց դա ճիշտ չէ. նա սափրվեց մի շաբաթ հետո և նույն օրը վճարեց պարտքը:
Երբ Խիկարը նոր էր սովորելու եկել, ամենից շատ նրա վրա ծիծաղում էր վաճառականի որդի Նիկոլայ Ազնաուրովը: Նրա հայրը քաղաքի ջոջերից էր, ուստի նա որքան էլ վատ էր սովորում, դարձյալ լավ գնահատական էր ստանում: Սակայն նա գրավորներից շատ էր նեղվում, ու երբ պարզվեց, որ դասարանի ամենից խելոք աշակերտը Խիկարն է, Նիկոլայը նստեց նրա մոտ և սկսեց նրա գրավորներն արտագրել: Նույն գրավորի համար նա ստանում էր 5 գնահատական, իսկ Խիկարը՝ 4:
Մի օր Խիկարը որոշեց այդ անարդարության համար վրեժ լուծել և իր գրավորի վերջում լատիներեն գրեց. << Ես էշ եմ>>: Նիկոլայ Ազնաուրովն իսկույն արտագրեց և առանց իմաստը հասկանալու, ներկայացրեց ուսուցչին:
Գրավորների ստուգումից հետո ուսուցիչը հիացավ խիկարի խորամանկությամբ և դեպքը պատմեց մյուս ուսուցիչներին:
Հաջորդ օրն ամբողջ դպրոցում տարածվեց այս զվարճալի պատմությունը, և Նիկոլայ Ազնաուրովը մի ամիս ամաչում էր դպրոց գալ:
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 2023 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)


Մի օր, երբ Խիկարը աշխատանքից հոգնած՝ ծառի ստվերի տակ հանգստանում էր, երևաց գյուղապետը:
Պապը հիվանդ էր, և ծանր ու տխուր մտքեր էին պաշարել Խիկարին:
- Դու ո՞վ ես, ինչացո՞ւ ես, որ ինձ տեսնելիս տեղիցդ վեր չես կենում,- ասաց գյուղապետը:
ճ Ես ոչինչ եմ,- պատասխանեց Խիկարը:
- Ի՞նչ է նշանակում ոչինչ,- Հարցրեց գյուղապետը զարմացած:
- Ոչինչը նշանակում է ոչինչ, իսկ դո՞ւ ով ես,- վիրավորված գյուղապետին դիմեց Խիկարը:
- Ես այս գյուղի պետն եմ, ապուշ, գյուղի պետը:
- Իսկ ի՞նչ պիտի լինես, եթե բարձրանաս:
- Քաղաքապետ:
- Իսկ հետո՞:
- Նահանգապետ:
- Հետո՞:
- Իշխան:
- Հետո՞:
- Հետո Թագավոր:
- Իսկ այդ բոլորից հետո՞:
- Հետո ոչինչ:
- Իսկ ես այդ ոչինչն եմ,- ասաց խիկարը հպարտ:
- Կորիր աչքիցս, դու արժանի չես արևի երեսը տեսնելու,- բարկացավ գյուղապետը:
- Դրա համար էլ ստվերի տակ եմ նստել,- ասաց Խիկարը:
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 1255 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

Մի անգամ հարուստը որոշեց իր մտերիմներին ճաշի հրավիրել: Նա կանչեց իր հավատարիմ ծառային ու սրան հրամայեց գնել ինչ-որ անհրաժեշտ է լավագույն հյուրասիրության համար:
Ծառան գնաց շուկա և գնեց միայն լեզուներ ու դրանցից տարբեր ճաշատեսակներ պատրաստեց:
Երբ հյուրերը հավաքվեցին ճաշասեղանի շուրջը և ճաշակեցին իրենց համար պատրաստած ուտելիքները, ապա սկզբում դրանք շատ համեղ համարեցին: Բայց հետո նրանք զզվեցին յդ ճաշերից, քանի որ բոլորն էլ լեզվից էին պատրաստված:
Տանտերը զայրացավ իր ծառայի վրա և նրան ասաց.
- Մի՞թե քեզ չհրամայեցի ամենաընտիր բաներն առնել հյուրասիրության համար: Իսկ ինչո՞ւ ես միայն լեզուներ գնել:
Ծառան պատասխանեց.
- Ո՜վ տեր իմ, ես կյանքումս չեմ հանդիպել լեզվից ավելի ախորժելի որևէ բանի: Լեզուն մեզ կապում է մարդկանց հետ, դրա մեջ է գիտելիքների բանալին, դա ճշմարտության և իմաստության գործիքն է, դրա օգնությամբ են մարդիկ սովորում, դրանով գովաբանում են Աստծուն:
Մի ուրիշ անգամ մտերիմներին ճաշի հրավիրելիս, տերն իր ծառային հրամայեց որևէ զզվելի բան գնել: Եվ ծառան շուկա գնեց ու նորից միայն լեզու գնեց:
Երբ հյուրերը հավաքվեցին և համտես արին կերակուրը և պարզվեց, որ բոլորը լեզվից էր պատրաստված, տանտերը խիստ զայրացավ: Նա ուզում էր խստորեն պատժել ծառային իրեն չլսելու համար: Բայց ծառան ասաց.
- Մի՛ զայրացիր, տե՜ր իմ: Աշխարհում ավելի զզվելի ու նողկալի բան չկա, քան լեզուն: Մի՞թե դա չէ բոլոր խռովությունների ու երկպառատությունների պատճառը: Դա է ավազակության աղբյուրը, ստի ու մեղքի գործիքը: Եվ լեզվի օգնությամբ չէ, որ պղծում են անունները:
Երբ բոլոր ներկաները լսեցին այդ, ասեցին.
- Հիրավի, քո ծառան կարող է մրցել փիլիսոփաների հետ:
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 265 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

մի ցանկանա անհնարինը.

Իմաստունները պատմուն են, որ մի անգամ ավանակը այգաբացին լսել է սոխակի երգելը և զմայլվել նրա ձայնով:
Եվ ավանակը հարցրել է սոխակին.
- Ասա՛ ինձ, բարեկա՛մս, այսօր ի՞նչ ես կերել, ինչի՞ց է, որ այդպիսի հիանալի ձայն ունես..
- Այսօր իմ նախաճաշը եղել է եղյամն ու օդը,- պատասխանել է սոխակը:
Ավանակը, ցանկանալով նմանվել սոխակին և ձեռք բերել նույնքան քաղցր ու բարեհնչյուն ձայն, լայն-լայն բացել է բերանը, որպեսզի դրա մեջ ավելի շատ եղյամ ու օդ ընկնի: Մնացած ամեն տեսակ ննդից նա հրաժարվել ու այդպես սատկել է:
Առակս կցուցանե այն, որ մարդը չպետք է ձգտի այն բանին, ինչը հակառակ է իր բնությանը:

Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

 
Մարտիրոս Սարյան | Դիտումներ: 3018 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

Ջուլիանո Լոպես (Juliano Lopes)



Ջուլիանո Լոպեսը (Juliano Lopes) ծնվել է 1977 թվականին՝ Սանտա Մարիայում: Իր աշխատանքներում բացի մատիտից նա օգտագործել է ջրաներկ և այլ նյութեր, որոնք նկարին տալիս են ոչ միայն կենդանություն, այլ նաև խորհրդավորություն:

Ջուլիանո Լոպեսի աշխատանքները յուրահատուկ են աչքերի, դիմագծերի բացակայությամբ: Որոշ հատվածներում նկարն անավարտ թողնելը յուրաքանչյուրին տալիս է պատկերը յուրովի ընկալելու, մեկնաբանելու հնարավորություն:

Juliano Lopes | Դիտումներ: 354 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)



 

Juliano Lopes | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)



Մարտիրոս Սարյանը 20-րդ դարի խոշորագույն նկարիչներից է։ Նրա արվեստը բարձր է գնահատվել աշխարհի շատ երկրներում։ Նրա մասին իրավամբ ասել են. ‹‹Հայաստանը ճանաչվում է Սարյանի վրձնով, Սարյանը` Հայաստանով››։ Ժողովուրդը նրան վարպետ է կոչել։ Մարտիրոս Սարյանի նախնիները եղել են Անիից։ Նա ծնվել է 1880թ. Նոր Նախիջևանում /այժմ Դոնի Ռոստով/։ Տեղի երկլեզվյան դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և սովորել Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901թ. նա այցելել է իր նախնիների երկիրը` Հայաստան։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագայում, նա հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը։ Դա վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման և զարգացման վրա։ Ստեղծագործության առաջին շրջանում /1904-09/ հրաժարվել է ավանդական մտածելակերպից` ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է ‹‹սարյանական››։ Այս շրջանում Սարյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների` ներկայացնելով ‹‹Հեքիաթներ ու երազներ›› ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը, /‹‹Լուսնկա գիշեր››, ‹‹Հեքիաթ Արարատի ստորոտում››, ‹‹Ծաղկած սարեր››, ‹‹Փերիների լիճը›› և այլն/, որտեղ մարդիկ, բուսականությունը, կենդանիները, թռչունները, նույնիսկ գիշատիչներն ապրում են հաշտ ու խաղաղ, մեկ ընտանիք կազմած։ Հետագա տարիներին Սարյանը հեքիաթային, երևակայական թեմաներից անցնում է կենդանի իրականության պատկերմանը։ Այս շրջանի կտավները ողողված են արևի լույսով, և այդ լույսը հնչում(ընկալվում) է իբրև կյանքի խորհրդանիշ, կենսասիրության արտահայտություն /‹‹Քաղաքի ծաղիկները››, ‹‹Փյունիկյան արմավենի››/։ 1915 թ. հայրենասեր նկարիչը թողեց վրձինը և Մոսկվայից եկավ Էջմիածին` օգնություն ցույց տալու Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին`հատկապես զբաղվելով հիվանդ ու սովահար երեխաների փրկության գործով։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Սարյանը մշտական բնակություն հաստատեց Երևանում։ Նրա մասնակցությամբ Երևանում հիմնվեցին մշակութային մի շարք կենտրոններ` Պատմության և կերպարվեստի թանգարանը, Գեղարվեստական ուսումնարանը, Հնությունների և գեղարվեստի պահպանման կոմիտեն։ Վերածնության ոգին խանդավառեց Սարյանին, և սկսվեց նրա բեղմնավոր կյանքի նոր` երրորդ շրջանը։ 1923 թվականից Վարպետր վրձնեց հայրենասիրական ոգով տոգորված կտավներ /‹‹Հայաստան››, ‹‹Եղիշե Չարենցի դիմանկարը››, ‹‹Արևոտ բնանկար››, ‹‹Զանգվի ափը››. ‹‹Ծաղիկներ››/։ Իր երկարամյա կյանքի ընթացքում գույնի մեծ բանաստեղծը ստեղծեց մի վիթխարի պատկերասրահ, ավելի քան երեք հազար գործ` պաննոներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, թատերական ներկայացումների հիանալի ձևավորումներ, գրքերի նկարազարդումներ, գծանկարչական գործեր։ Սարյանն ազգային արվեստը բարձրացրեց ժամանակակից, միջազգային մակարդակի` մեծ դեր կատարելով հայ մշակույթի պատմության մեջ։ Նա դարձավ նորագույն շրջանի նկարչության ազգային դպրոցի հիմնադիրը։ 1967-ին Երևանում բացվեց Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են ՀՀ ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես նաև Տրետյակովյան պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում
Մարտիրոս Սարյան | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)


Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:


Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը

խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց

նրա աչքերին ու ասաց.

-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:

Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը

պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ

անպատասխան:

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…

Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:

Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:


Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…


Ավետիք Իսահակյան | Դիտումներ: 402 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)


Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ. 

Եվ ինչն է հաստատ աշխարհքի վըրա…- 
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ, 
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:- 
Լինում է` իբրև գյուղացի մի մարդ, 
Աղքատ, օրական ապրուստի կարոտ: 
Ունենում է սա մի խելոք տըղա, 
Տանում է ծառա տալի մեկի մոտ: 
Տարիք են անցնում: Էս խելոք տըղեն 
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում, 
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում, 
Ինչպես իրենը` էնպես է նայում: 
Հիշում է մի օր հայրը իր որդուն 
Ու վեր է կենում գալի տեսություն. 
-Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես 
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս: 
-Չէ´, լավ եմ հայրիկ, ապրուստ միշտ կա, 
Բայց ի՞նչ անես որ…էսպես չի մընա… 
Հովհաննես Թումանյան | Դիտումներ: 742 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)


Ժամանակով լինում են, չեն լինում, մի քույր ու մի ախպեր են լինում։ Քույրը էնքան սիրուն, էնքան շարմաղ է լինում, ինչպես լուսնի կտոր, անունն էլ Լուսիկ։
Ախպերը պսակվում է, կնիկ է բերում։
Սա տեսնում է, թե ինչպես ամենքը սիրում են Լուսիկին, ու նախանձը, օձի նման բույն է դնում սրտի մեջ։ Սկսում է Լուսիկին բամբասել ու լացացնել ամեն օր, ամեն օր...
Ախպերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը։ Մին տուն է գալիս՝ հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը միրգ, մի ուրիշ անգամ հագուստ։
Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից:
Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է, ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին։
Մտածում է, մտածում է. ու մի օր էլ, երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կահ-կարասին, աման-չամանը իրար գլխով տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին դռանը կանգնում մինչև մարդու գալը։
Որ տեսնում է մարդը գալիս է, սկսում է լաց լինել։
— Ա՛յ,— ասում է.— էս էլ քո սիրած քույրը, տանը ինչ ունեինք-չունեինք՝ ջարդեց։
— Բան չկա, այ կնիկ, դրա համար ինչո՞ւ ես լաց լինում, էդ բոլորն էլ առնելու բաներ են։ Աման է՝ կոտրեց, նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ի՞նչ անենք։
Կինը տեսնում է, որ էս մինը չեղավ։ Մյուս անգամ, երբ մարդը դուրս է գնում, նրա սիրած ձին տանում է, քշում, կորցնում ու գալիս ձեռները ծոցին կտերը կանգնում, մինչև մարդը ետ է գալի։
— Ա՛յ,— ասում է,— էս էլ քո սիրած քույրը, քու էն լավ ձին դուրս է արել, կորցրել, մեզ էսպես տնաքանդ արել։
Մարդը ասում է.
— Բան չկա. ձի է, կորել է, կաշխատեմ մի ուրիշ ձի էլ կառնեմ, բայց հո չեմ կարող մի ուրիշ քույր առնել։
Չար կինը տեսնում է, որ էս անգամ էլ զուր անցկացավ, ավելի է կատաղում իրեն կրծում։
Մի գիշեր էլ քնած ժամանակը իր երեխին օրորոցումը մորթում է, արնոտ դանակը թաքուն դնում քնած Լուսիկի գրպանը։
Հովհաննես Թումանյան | Դիտումներ: 1071 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz