X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 111

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հումորային բաժին

Նյութեը բաժնում: 2
Ցուցադրված նյութերը: 1-2

Պատմվածքներ պարզամիտների մասին.

Երկու եղբայր կային: Որբ էին մեծացել և շատ աղքատ էին: Երբ մեծացան ու չափահաս դարձան, ամուսնացան: Բայց շատ շուտով հարսների միջև անհաշտություն ծագեց. կանայք ոչ մի կերպ չէին կարողանում իրար հետ յոլա գնալ: Եվ մեծ եղբայրն ասաց փոքրին.
- Եղբա՛յր, մեր կանայք մեկը մյուսին տանել չեն կարողանում: Հավանաբար ավելի լավ է բաժանվենք, քան թե միասին ապրենք և անվերջ տանենք նրանց կռիվները:
Եվ եղբայրները սկսեցին բաժանել իրենց ունեցվածքը. խոշոր ու մանր եղջերավոր անասունները, հագուստը, տեղաշորերը... Բոլորը բաժանեցին, նույնիսկ սեղանը կիսեցին երկու մասի:
Մնացին մի քանի մանր-մունր երկաթյա իրեր, բայց ի վերջո դրանք էլ բաժանեցին: Սակայն երբ հերթը հասավ կացնին, եղբայրները մտքի մեջ ընկան:
- Իսկ սա՞ ում է հասնելու,- գլուխ էին կոտրում նրանք: Վերջապես նրանցից մեկը գլխի ընկավ.
- Կացինը դնենք ջրի մեջ ու սպասենք մինչև որ փափկի:
Այդպես էլ արեցին: Ասում են, եղբայրները մինչև հիմա էլ սպասում են, թե երբ է կացինը փափկելու, որ կիսեն:
Հումոր | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-28 | Մեկնաբանություններ (0)

Գյուղապետն իր տղային Երևան ուղարկեց սովորելու:
Ամռանը, երբ տղան գյուղից վերադարձավ, Խիկարը հարցրեց.
- Կիկոս, ռուսերեն սովորեցի՞ր:
- Իհարկե,- հպարտացավ Կիկոսը:
- Ուղտին ի՞նչ են ասում:
- Այդպիսի մեծ բաներ սովորելու ժամանակ չեղավ:
- Իսկ ճանճի՞ն ինչ են ասում:
- Այդպիսի փոքր բաներով էլ ես չհետաքրքրվեցի,- ասաց Կիկոսը:
Հումոր | Դիտումներ: 493 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-28 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz