X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 111

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Չափածո » Համո Սահյան

Նյութերը ենթաբաժնում: 8
Ցուցադրված նյութերը: 1-8

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Համո Սահյան | Դիտումներ: 461 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-19 | Մեկնաբանություններ (0)



Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը...
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը...
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը...
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը...
Համո Սահյան | Դիտումներ: 927 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-19 | Մեկնաբանություններ (0)



Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,—
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց—
Իրենց ինքնության խորք ու ձևերով—
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
Իրար շվաքից խրտնած սարերը...
Իրիկնամտի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
Համո Սահյան | Դիտումներ: 616 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-19 | Մեկնաբանություններ (0)



Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ 
Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի, 
Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ, 
Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի: 
 Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,
— Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի
 Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն 
Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի:
Համո Սահյան | Դիտումներ: 532 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-19 | Մեկնաբանություններ (0)



Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:
Համո Սահյան | Դիտումներ: 721 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-19 | Մեկնաբանություններ (0)

#4

Ինձ թվում է, թե մի քանի անգամ հերքել եմ արդեն 
Ես անդարձության օրենքն անողոք: 

Մի քանի անգամ գնացել-եկել, 
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ: 

Ինձ թվում է, թե մի քանի անգամ 
Ամենավերջին վերջինն եմ եղել 
Եվ սպասում եմ վերջնական վերջին: 

Ինձ թվում է, թե մի քանի անգամ 
Տեսել եմ արդեն հավիտենության 
Ամենավերջին ակնթարթը ես, 
Որից դենը դեռ կա մի անսահման հավիտենություն: 

Ինձ թվում է, թե մի քանի անգամ 
Եղել եմ արդեն անսահմանության 
Ամենավերջին սահմանի վրա, 
Որից դենը դեո 
Կա մի անվախճան անսահմանություն: 

Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու 
Ամենավերջին հավիտենության 
Ամենավերջին ժամի ժամանակ, 
Ամենավերջին անսահմանության 
Ամենավերջին սահմանի վրա, 

Գուցե հենց այստեղ և այս նույն պահին: 

— Խփիր, այս պահի կենացը խմենք, 
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:
Համո Սահյան | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)



Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Համո Սահյան | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)


Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Համո Սահյան | Դիտումներ: 2649 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz