X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 110

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Առակներ, իմաստուն պատմություններ » Առակներ, իմաստուն պատմություններ

Նյութերը ենթաբաժնում: 6
Ցուցադրված նյութերը: 1-6

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Ալբերտ Էյնշտեյնին հարցրել են, թե ովքեր և ինչպես են հայտնագործություններ անում։ Նա պատասխանել է. - Բոլորը գիտեն, որ դա հնարավոր չէ։ Բայց ահա հայտնվում է մի տգետ, որը դա չգիտե։ Հենց նա էլ հայտնագործություն է կատարում...
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 510 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

Մի իմաստուն ասել է.
<< Այն, ինչ մարդը սիրով է անում, առողջության համար օգտակար է, եթե նույնիսկ այդ աշխատանքը ինքնին ծանր է: Բայց եթե մարդը զբաղված է չսիրած գործով, որքան էլ թեթև լինի, վնասակար է առողջության համար:
Դառը մտքերը նման են փոթորկված ալիքների, դրանց ճնշմանը դիմանալ չի լինի: Ուրախալի մտքերը բազմապատկում են ուժերը և օգնում նավահանգիստ հասնել, նույնիսկ եթե նավը խորտակվում է...>>
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 528 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)


Խիկարը մի շաբաթ հիվանդացավ և երբ դժգույն, հալումաշ եղած անցնում էր հասարակական զբոսարանից, մի երիտասարդ ասաց.
- Տեսեք, նոր Եզոպոսին:
- Այո, ես Եզոպոսն եմ, որովհետև նման խոսեցնում եմ անասուններին,- ասաց Խիկարը և քայլերը դեպի վարսավիրանոց ուղղեց:
Սափրիչը հաճախորդ չուներ և ուրախությամբ ընդունեց Խիկարին, բայց նոր էր օճառել նրա երեսը, երբ հանկարծ երևաց Խիկարի պարտատերերից մեկը և ասաց.
- Հենց հիմա փողը տուր:
- Գոնե համբերեցեք մինչև սափրվելս,- ասաց խիկարը:
- Լավ,- համաձայնեց պարտատերը:
- Վկա եղեք, պարոն սափրիչ, որ խոստացավ փող չուզել մինչև սափրվելս,- ասաց Խիկարը, սրբեց երեսի օճռը և արագ քայլերով դուրս եկավ վարսավիրանոցից:
Ասում են, որ նա իր կյանքում այլևս երբեք չսափրվեց... Բայց դա ճիշտ չէ. նա սափրվեց մի շաբաթ հետո և նույն օրը վճարեց պարտքը:
Երբ Խիկարը նոր էր սովորելու եկել, ամենից շատ նրա վրա ծիծաղում էր վաճառականի որդի Նիկոլայ Ազնաուրովը: Նրա հայրը քաղաքի ջոջերից էր, ուստի նա որքան էլ վատ էր սովորում, դարձյալ լավ գնահատական էր ստանում: Սակայն նա գրավորներից շատ էր նեղվում, ու երբ պարզվեց, որ դասարանի ամենից խելոք աշակերտը Խիկարն է, Նիկոլայը նստեց նրա մոտ և սկսեց նրա գրավորներն արտագրել: Նույն գրավորի համար նա ստանում էր 5 գնահատական, իսկ Խիկարը՝ 4:
Մի օր Խիկարը որոշեց այդ անարդարության համար վրեժ լուծել և իր գրավորի վերջում լատիներեն գրեց. << Ես էշ եմ>>: Նիկոլայ Ազնաուրովն իսկույն արտագրեց և առանց իմաստը հասկանալու, ներկայացրեց ուսուցչին:
Գրավորների ստուգումից հետո ուսուցիչը հիացավ խիկարի խորամանկությամբ և դեպքը պատմեց մյուս ուսուցիչներին:
Հաջորդ օրն ամբողջ դպրոցում տարածվեց այս զվարճալի պատմությունը, և Նիկոլայ Ազնաուրովը մի ամիս ամաչում էր դպրոց գալ:
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 2629 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)


Մի օր, երբ Խիկարը աշխատանքից հոգնած՝ ծառի ստվերի տակ հանգստանում էր, երևաց գյուղապետը:
Պապը հիվանդ էր, և ծանր ու տխուր մտքեր էին պաշարել Խիկարին:
- Դու ո՞վ ես, ինչացո՞ւ ես, որ ինձ տեսնելիս տեղիցդ վեր չես կենում,- ասաց գյուղապետը:
ճ Ես ոչինչ եմ,- պատասխանեց Խիկարը:
- Ի՞նչ է նշանակում ոչինչ,- Հարցրեց գյուղապետը զարմացած:
- Ոչինչը նշանակում է ոչինչ, իսկ դո՞ւ ով ես,- վիրավորված գյուղապետին դիմեց Խիկարը:
- Ես այս գյուղի պետն եմ, ապուշ, գյուղի պետը:
- Իսկ ի՞նչ պիտի լինես, եթե բարձրանաս:
- Քաղաքապետ:
- Իսկ հետո՞:
- Նահանգապետ:
- Հետո՞:
- Իշխան:
- Հետո՞:
- Հետո Թագավոր:
- Իսկ այդ բոլորից հետո՞:
- Հետո ոչինչ:
- Իսկ ես այդ ոչինչն եմ,- ասաց խիկարը հպարտ:
- Կորիր աչքիցս, դու արժանի չես արևի երեսը տեսնելու,- բարկացավ գյուղապետը:
- Դրա համար էլ ստվերի տակ եմ նստել,- ասաց Խիկարը:
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 1732 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

Մի անգամ հարուստը որոշեց իր մտերիմներին ճաշի հրավիրել: Նա կանչեց իր հավատարիմ ծառային ու սրան հրամայեց գնել ինչ-որ անհրաժեշտ է լավագույն հյուրասիրության համար:
Ծառան գնաց շուկա և գնեց միայն լեզուներ ու դրանցից տարբեր ճաշատեսակներ պատրաստեց:
Երբ հյուրերը հավաքվեցին ճաշասեղանի շուրջը և ճաշակեցին իրենց համար պատրաստած ուտելիքները, ապա սկզբում դրանք շատ համեղ համարեցին: Բայց հետո նրանք զզվեցին յդ ճաշերից, քանի որ բոլորն էլ լեզվից էին պատրաստված:
Տանտերը զայրացավ իր ծառայի վրա և նրան ասաց.
- Մի՞թե քեզ չհրամայեցի ամենաընտիր բաներն առնել հյուրասիրության համար: Իսկ ինչո՞ւ ես միայն լեզուներ գնել:
Ծառան պատասխանեց.
- Ո՜վ տեր իմ, ես կյանքումս չեմ հանդիպել լեզվից ավելի ախորժելի որևէ բանի: Լեզուն մեզ կապում է մարդկանց հետ, դրա մեջ է գիտելիքների բանալին, դա ճշմարտության և իմաստության գործիքն է, դրա օգնությամբ են մարդիկ սովորում, դրանով գովաբանում են Աստծուն:
Մի ուրիշ անգամ մտերիմներին ճաշի հրավիրելիս, տերն իր ծառային հրամայեց որևէ զզվելի բան գնել: Եվ ծառան շուկա գնեց ու նորից միայն լեզու գնեց:
Երբ հյուրերը հավաքվեցին և համտես արին կերակուրը և պարզվեց, որ բոլորը լեզվից էր պատրաստված, տանտերը խիստ զայրացավ: Նա ուզում էր խստորեն պատժել ծառային իրեն չլսելու համար: Բայց ծառան ասաց.
- Մի՛ զայրացիր, տե՜ր իմ: Աշխարհում ավելի զզվելի ու նողկալի բան չկա, քան լեզուն: Մի՞թե դա չէ բոլոր խռովությունների ու երկպառատությունների պատճառը: Դա է ավազակության աղբյուրը, ստի ու մեղքի գործիքը: Եվ լեզվի օգնությամբ չէ, որ պղծում են անունները:
Երբ բոլոր ներկաները լսեցին այդ, ասեցին.
- Հիրավի, քո ծառան կարող է մրցել փիլիսոփաների հետ:
Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 433 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

մի ցանկանա անհնարինը.

Իմաստունները պատմուն են, որ մի անգամ ավանակը այգաբացին լսել է սոխակի երգելը և զմայլվել նրա ձայնով:
Եվ ավանակը հարցրել է սոխակին.
- Ասա՛ ինձ, բարեկա՛մս, այսօր ի՞նչ ես կերել, ինչի՞ց է, որ այդպիսի հիանալի ձայն ունես..
- Այսօր իմ նախաճաշը եղել է եղյամն ու օդը,- պատասխանել է սոխակը:
Ավանակը, ցանկանալով նմանվել սոխակին և ձեռք բերել նույնքան քաղցր ու բարեհնչյուն ձայն, լայն-լայն բացել է բերանը, որպեսզի դրա մեջ ավելի շատ եղյամ ու օդ ընկնի: Մնացած ամեն տեսակ ննդից նա հրաժարվել ու այդպես սատկել է:
Առակս կցուցանե այն, որ մարդը չպետք է ձգտի այն բանին, ինչը հակառակ է իր բնությանը:

Առակներ, իմաստուն պատմություններ | Դիտումներ: 575 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz