X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 110

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Առակներ, իմաստուն պատմություններ » Առակներ, իմաստուն պատմություններ

Խիկար իմաստունի կյանքից.

Մի օր, երբ Խիկարը աշխատանքից հոգնած՝ ծառի ստվերի տակ հանգստանում էր, երևաց գյուղապետը:
Պապը հիվանդ էր, և ծանր ու տխուր մտքեր էին պաշարել Խիկարին:
- Դու ո՞վ ես, ինչացո՞ւ ես, որ ինձ տեսնելիս տեղիցդ վեր չես կենում,- ասաց գյուղապետը:
ճ Ես ոչինչ եմ,- պատասխանեց Խիկարը:
- Ի՞նչ է նշանակում ոչինչ,- Հարցրեց գյուղապետը զարմացած:
- Ոչինչը նշանակում է ոչինչ, իսկ դո՞ւ ով ես,- վիրավորված գյուղապետին դիմեց Խիկարը:
- Ես այս գյուղի պետն եմ, ապուշ, գյուղի պետը:
- Իսկ ի՞նչ պիտի լինես, եթե բարձրանաս:
- Քաղաքապետ:
- Իսկ հետո՞:
- Նահանգապետ:
- Հետո՞:
- Իշխան:
- Հետո՞:
- Հետո Թագավոր:
- Իսկ այդ բոլորից հետո՞:
- Հետո ոչինչ:
- Իսկ ես այդ ոչինչն եմ,- ասաց խիկարը հպարտ:
- Կորիր աչքիցս, դու արժանի չես արևի երեսը տեսնելու,- բարկացավ գյուղապետը:
- Դրա համար էլ ստվերի տակ եմ նստել,- ասաց Խիկարը:
Կատեգորիա: Առակներ, իմաստուն պատմություններ | Ավելացրեց: Alien (2014-01-26)
Դիտումներ: 1734 | - Վարկանիշ -: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz