X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 110

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 140
Ցուցադրված նյութերը: 136-140
Էջեր: « 1 2 ... 8 9 10

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

Դու՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

Դու՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն...
Պարույր Սևակ | Դիտումներ: 417 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

#4

Ինձ թվում է, թե մի քանի անգամ հերքել եմ արդեն 
Ես անդարձության օրենքն անողոք: 

Մի քանի անգամ գնացել-եկել, 
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ: 

Ինձ թվում է, թե մի քանի անգամ 
Ամենավերջին վերջինն եմ եղել 
Եվ սպասում եմ վերջնական վերջին: 

Ինձ թվում է, թե մի քանի անգամ 
Տեսել եմ արդեն հավիտենության 
Ամենավերջին ակնթարթը ես, 
Որից դենը դեռ կա մի անսահման հավիտենություն: 

Ինձ թվում է, թե մի քանի անգամ 
Եղել եմ արդեն անսահմանության 
Ամենավերջին սահմանի վրա, 
Որից դենը դեո 
Կա մի անվախճան անսահմանություն: 

Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու 
Ամենավերջին հավիտենության 
Ամենավերջին ժամի ժամանակ, 
Ամենավերջին անսահմանության 
Ամենավերջին սահմանի վրա, 

Գուցե հենց այստեղ և այս նույն պահին: 

— Խփիր, այս պահի կենացը խմենք, 
Մի վայրկյան հետո գուցե չլինենք:
Համո Սահյան | Դիտումներ: 425 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)



Այս գարնան հետ, այս ծաղկունքի, 
Այս թռչնակի, այս առվակի, 
Հետն այս երգի ու զարթոնքի 
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի: 
ՈՒ թոթովեց բառ մի անգին 
Հայկյան լեզվից մեր սրբազան, 
Ասես մասունք հաղորդության 
Դիպավ մանկանս շրթունքին... 
- Լսի'ր, որդիս, պատգամ որպես 
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց, 
Այսօրվանից հանձնում եմ քեզ 
Հայոց լեզո՜ւն հազարագանձ: 
Կտրել է նա, հանց աստղալույս, 
Երկինքները ժամանակի, 
Շառաչել է խռովահույզ 
Սլացքի հետ հայկյան նետի, 
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով 
Դարձել է գիր ու մագաղաթ, 
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ, 
Պահել երթը մեր անաղարտ... 
Նրանո'վ է մրմրնջացել 
Հայ պանդուխտը վերքն իր սրտի, 
Նրանո'վ է որորտացել 
Կռվի երգն իմ ժողովրդի, 
Նրանո'վ է մայրս ջահել 
Ինձ օրորոց դրել մի օր, 
Հիմա եկել, քե՜զ է հասել 
Նրա կարկաչը դարավոր... 
Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն, 
Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն, 
Թող մանկանա' քո շուրթերին 
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն... 
Պահի'ր նրան բարձր ու վճիտ, 
Արարատի սուրբ ձյունի պես, 
Պահի'ր նրան սրտիդ մոտիկ, 
Քո պապերի աճյունի պես, 
ՈՒ ոսոխի զարկիցը սև 
Դու պաշտպանի'ր կրծքով նրան, 
Ինչպես մո՜րդ կպաշտպանես, 
Թե սո'ւր քաշեն մորդ վրան, 
ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես, 
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս, 
Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես, 
Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս: 
Սիլվա Կապուտիկյան | Դիտումներ: 1125 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)



Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Համո Սահյան | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)


Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Համո Սահյան | Դիտումներ: 2606 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

1-15 16-30 ... 106-120 121-135 136-140
Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz