X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 111

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Չափածո » Համո Սահյան

Համո Սահյան _ Եվ արժեր արդյոք

.Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Մի տուն, մի գլուխ պահելու համար,

Ժամանակավոր

Մի անմահություն շահելու համար

Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

 

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր

Քարքարոտ մի հուն մտնելու համար,

Պարզ ու նախնական

Մի ճշմարտություն կրկնելու համար,

Մի բուռ ինքնություն գտնելու համար

Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

 

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,

Երբ որ ուժերդ չէին ներելու`

Քո իսկ էության

Փախած բևեռներն իրար բերելու,

Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

 

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,

Չէիր վանելու այս մեղկ մարդկության

Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,

Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,

Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Կատեգորիա: Համո Սահյան | Ավելացրեց: Alien (2013-11-30)
Դիտումներ: 2650 | Տեգեր: Սահյան | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz