X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 109

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Չափածո » Պարույր Սևակ

Նյութերը ենթաբաժնում: 12
Ցուցադրված նյութերը: 1-12

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Պարույր Սևակ | Դիտումներ: 708 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-20 | Մեկնաբանություններ (0)

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես 
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես 
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես - ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել.. 


Պարույր Սևակ | Դիտումներ: 511 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-10 | Մեկնաբանություններ (0)



Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան:
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված:
 
Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:
 
Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել է կյանքը մեր եւ... կյա՜նքից էլ թանկ՝
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն:
 
Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց եւ...դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցու՛նքը, սակայն... եւ արյու՛նը սեւ,
Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,
-Քաղցրացել ենք մենք...մեր քաղցր բառով,
Մեր հայրենահամ անուշ բարբառով:
 
Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշյունով իր սուր,
Կտրել է նաեւ արմատից լեզուն,
Եվ սակայն... իզու՜ր.
Չի՛ հատվել լեզուն,
Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...
 
Քե՛զ՝ մեր հայկական եւ արամական,
Չկարողացան քեզ խլել մեզնից,
Ո՛չ խարդավանքով արամեական,
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,
Ո՜չ ճշմարտությամբ,
Ո՜չ էլ ստերով:
 
Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
Որ չե՜ն ել կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ...սրտերու՜մ:
 
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում:
Չե՜ս խլվի երբեք,
Չե՜ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...
 
Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից
(Մի՛ ասա "մեզնից”, "աշխարհի՛ց” ասա).
Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,
Այլեւ մասու՜նք ես,
Մասու՜նք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած:
 
Մասու՞նք: Ինչպե՞ս թե:Մասունքըս ո՜րն է:
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:
Իսկ դու՝ դարավոր, բայց եւ առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց եւ խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

Պարույր Սևակ | Դիտումներ: 741 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Այս ձեռքերը' մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը'
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը'
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը' ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը'
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը'
Տհող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...
Պարույր Սևակ | Դիտումներ: 510 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)


Գիտես, սիրելի՛ս,
Ո՛վ է անխելքը,
Եվ անբուժելի՝
Ո՛ր խոցն ու վերքը.
-Երբ ո՛չ թե կտրում,
Այլ համբուրում ես
Քեզ անխղճորեն
Հարվածող ձեռքը:
 
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են...
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոց չեն տիրել.
Եվ անսովոր ես,
Քանի որ նոր ես...

Պարույր Սևակ | Դիտումներ: 473 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

- Բա՛րեւ,
- Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ համար։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր եւ իրական մի "Բացվի՛ր, Սեզա՜մ"։
- Բա՛րեւ,
- Ասեիր գնացքին,
Նավին Կամ օդանավին,
Ու ներս մտնեիր.
"Բարեւ"-ըդ իբրեւ տոմսակ ընդունվեր։
- Բա՛րեւ,- Ասեիր կնոջն անծանոթ,
Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին
Կամ ներումնահայց ժպիտով ասեր,
Թե բարեւե՜լ են քեզանից առաջ։
- Բա՛րեւ,- Ասեիր, եւ պարզ երկինքը
Իսկո՛ւյն անձրեւեր, եթե պետք է դա։
- Բա՛րեւ,
- Ասեիր լռակյաց հողին,
Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր։
- Բա՛րեւ,
- Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝
Ինքը շտապե՛լ,
Շա՜տ է շտապել...
- Բա՛րեւ-ը դառնար իրական ու նոր մի... "Բացվի՛ր, Սեզա՜մ"։
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
- Բա՜րեւ,
- Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար
Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք,
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում։
Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
Կախարան դառնար եղջերուն վայրի,
Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ,
Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք...
Անկարելի բան աշխարհում չկա՛,
Եթե աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
- Բա՛րեւ.
- Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝ - Բա՛րեւ,
- Քե՛զ Ու Ձե՛զ
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ։
Թո՛ղ անկարելին դառնա կարելի
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մե՛կ բառով՝
- Բա՛րեւ...
Պարույր Սևակ | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես
Սիրահարվել է ինձ տխրությունը,
Որին չեմ սիրում
Եվ այդ պատճառով
Նա իր հագուստն ու անունն է փոխում –
ՄԵրթ ` կոչվում թաղիծ,
Մերթ` կարոտ,
Մերթ` վիշտ,
Ցավ կամ տրտմություն:
Հետապնդում է
Ու չի հասկանում,
Որ մենք չենք սիրում հետապնդողին,
Որ մենք սիրում ենք ու գերվում նրանա,
Ում դուր չենք գալիս:
Ես էլ իմ հերթին
Իմ ամբողջ կյանքում
Հետապնդում եմ ուրիշին`
Նրան,
Որ նույնպես , դիտմամբ,
Անունն է փոխում –
Այն հույսով գուցե,
Թե մոլորվելով `
Հետքն իր կկորցնեմ –
Մեկ խնդություն է անվանում իրեն,
Մեկ ` ուրախություն,
Կայտառություն է
Կամ պայծառություն :
Հետապնդում եմ
Ու չե~մ դադարի,
Մինչև նա, անուժ,
Մինչև նա, տրված,
Ինձ չասի.
<Քոնն եմ>:
Վկան `
Այն կանայք,
Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն
Նշել չեմ կարող...
Պարույր Սևակ | Դիտումներ: 322 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շատ եմ վախենում,
Բյուրավոր ու բու՛թ հավատացյալից,
Բյուրատեսք ու սու՛տ հավատացյալից:
Եթե Աստված եք՝
Փչեցեք, նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք, նրանց ջահերն այլազան,
Որ եղիցե...լու՜յս:
Եվ ո՛չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է,
Մերժեցե՛ք նրանց զո՛հն էլ խոստացյալ,
Որ...զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքու՜ր-վսե՜մը,
Անկեղ՜ծ-անսու՜տը:
ՈՒ թե Աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ աղոթքների,
Որով խաբում են ո՛չ իրենց,
Այլ ձեզ
Եվ բավակա՜ն է-հասկացե՜ք ընդմիշտ,
Որ Աստծուն նույնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վանսզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՜տ,
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
Մանուկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
ՈՒ, եթե Հայր եք՝
Մի՛ թողեք,
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի...
Պարույր Սևակ | Դիտումներ: 913 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի..
.
Պարույր Սևակ | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:

Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ եւ այդ գույնը:
. . . . . . . . .
Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կկոչվի քո՛ անունով:

Ես ատում եմ քո անունը...

Պարույր Սևակ | Դիտումներ: 414 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Դու իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով...

Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ։
Իսկ ինչպե՞ս ես դու։
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ։
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ- Իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով։
Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ՝
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ։
Եթե երբեւէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն՝
Թող թռչեն սիրո՜վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք։
Մի՞թե քո հեռվից՝
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված։
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված՝
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
"Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը՝ ճակատագըրով”։
Քիչ ենք օգտըվել մենք բարությունից։
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես... մենակությանն էլ։
Նա էլ է տանջվել ու հոգնել։
Մեղք է։
Եկ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ... այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը։
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբեւէ,
- Ես ի՜նչ իմանամ գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ- իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը ճակատագըրով։
Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն։
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց եւ չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց եւ չի ապրում
Սե՛րըս- վերջի՜նըս թյուրիմացաբար,
Բայց եւ միա՜կըս՝ ճակատագըրով։
Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք՝
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի.
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ... կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը՝ ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը՝ թյուրիմացաբա՜ր...
Պարույր Սևակ | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...

Դու՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...

Դու՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում...

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն...
Պարույր Սևակ | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2013-11-30 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz