X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 89

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Չափածո » Պարույր Սևակ

Պարույր Սևակ - Նորօրյա աղոթք
Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շատ եմ վախենում,
Բյուրավոր ու բու՛թ հավատացյալից,
Բյուրատեսք ու սու՛տ հավատացյալից:
Եթե Աստված եք՝
Փչեցեք, նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք, նրանց ջահերն այլազան,
Որ եղիցե...լու՜յս:
Եվ ո՛չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է,
Մերժեցե՛ք նրանց զո՛հն էլ խոստացյալ,
Որ...զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքու՜ր-վսե՜մը,
Անկեղ՜ծ-անսու՜տը:
ՈՒ թե Աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ աղոթքների,
Որով խաբում են ո՛չ իրենց,
Այլ ձեզ
Եվ բավակա՜ն է-հասկացե՜ք ընդմիշտ,
Որ Աստծուն նույնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վանսզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՜տ,
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
Մանուկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
ՈՒ, եթե Հայր եք՝
Մի՛ թողեք,
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի...
Կատեգորիա: Պարույր Սևակ | Ավելացրեց: Alien (2013-11-30)
Դիտումներ: 464 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz