X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 109

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 140
Ցուցադրված նյութերը: 16-30
Էջեր: « 1 2 3 4 ... 9 10 »

Ինչ-որ մեղք գործել տարիներ առաջ,

Եվ ամաչելով լույսով երևալ,

Ողջ գիշեր անքուն տառապո՜ւմ է բուն.


Հառաչո՜ւմ է բուն,

Աղաչո՜ւմ է բուն,

Ինձ կանչում է բուն

Եվ տանջվո՜ւմ եմ ես ողջ գիշեր անքուն...


Ի՜նչ անեմ՝

Ելնեմ ա՞յդ էլ իմանամ,

Նրա տանջա՞նքն էլ զգա՛մ, հասկանա՛մ,

Վիշտը փարատեմ, ցրեմ կասկածը

Եվ գրեմ, որ ողջ աշխարհն իմանա...

Հերիք չէ՞, աստվա՛ծ, իմ ունեցա՜ծը:


Հառաչո՜ւմ է բուն,

Աղաչո՜ւմ է բուն

Եվ նրա համա՛ր՝

Ե՛ս եմ տառապում ու մնում անքուն...


Ախ, ես ի՜նչ անեմ,

Ո՞ւմ ցավը տանեմ,

Ո՞ր մեկի մեղքը իմ երգով քավեմ,

Ես՝ գերզգայուն՝ ուստի դժբա՜խտըս,-

Որ բոլոր կանանց փոխարեն՝ լքված,

Սրանց փոխարեն՝ խեղճ թիապա՜րտ եմ.


Ի՜նչ անենք, որ ես... պոե՛տ եմ ծնվել,

Ես էլ մա՛րդ եմ, չէ՞,

Միայն մի՜ մարդ եմ...


Գևորգ Էմին | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Երգի՜ր ինձ համար.
Բայց երգիր այնպե՛ս,
Որ քո երգածը սկիզբ չունենա,
Ոչ էլ վերջակետ.
Որ ինձ վրդովի,
Սակայն և ինձնից ոչի՜նչ չունենա,
Այս անձրևի պես,
Որ ի՛նձ համար է,
Բայց և՝ բոլորի՛:

Երգի՜ր ինձ համար,
Բայց երգիր այնպե՛ս,
Որ ոչ Պատճառի մասին լինի այդ,
Ոչ հետևանքի՛,
Ոչ առնելիքի,
Ոչ տալու մասին...

Երգի՜ր,
Բայց երգիր ո՛չ թե այն մասին,
Ինչ որ եղե՛լ է,
Ոչ թե այն մասին,
Ինչ որ կա՛ հիմա,
Ոչ էլ այն մասին,
Ինչ լինելո՛ւ է.

Այլ ուրի՜շ,
Ուրի՜շ մի բանի մասին,
Որ ոչ անցյա՛լ է,
Ոչ ներկա՛, անգին,
Ոչ էլ ապառնի՝
Պայծառ, թե խավար...

Ինչո՞ւ լռեցիր,
Երգի՜ր ինձ համար:
Գևորգ Էմին | Դիտումներ: 538 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Պոետի իրական կենսագրությունը նրա ներքնաշխարհի կենսագրությունն է, հոգևոր կյանքի պատմությունը` անբաժանելի իր և իր ժողովրդի կյանքից: Վերոհիշյալից բացի նշվում են նաև նրա կենսագրության սակավ հետաքրքիր փաստերը, որտեղ նա չի տարբերվում մյուսներից` ծնունդը, ուսումը, աշխատանքը, սերը, ուրախություններն ու վշտերը, հոգևորումներն ու հիասթափությունները… 

Ես ծնվել եմ 1919 թվին Հայաստանի Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում: Աշտարակը` մի մեծ գյուղ Հայաստանի սրտում, լի է խաղողի վազերով, հին տաճարներով և հուշարձաններով: Նա գոյություն ուներ թերևս Ուրարտու թագավորության ժամանակ, և իր անունը ստացել է Ուրարտուի Իշտար Աստծո անունից: Աշտարակցիները` ի ծնե այգեգործներ և խաղող աճեցնողներ, կարող են և բռնել, և վայելել չքնաղ գինի: Դա է նրանց բարձր տրամադրության, սրամտության, և իհարկե սիրահարվելու կնոջ, գինու, երգի կամ նույնիսկ բառի, պատճառը: Տարիների ընթացքում նրանք այնքան գինի են խմել, որ այն յուրաքանչյուր աշտարակցու` նաև իմ, արյան մեծ մասն է: Հետևաբար աշտարակցիները ծննդյան օրվանից հարբած, հոգևորված և սիրահարված են: Եվ նրանք բոլորը ներքուստ պոետ են: Ոչ պատահական է Աշտարակը դարերով հանդիսացել մշակույթի օրորոցը, տվել և շարունակել տալ բազմաթիվ տաղանդավոր մարդկանց` գրողներ, պոետներ, լեզվաբաններ, գիտնականներ, և նույնիսկ եկեղեցականներ: Այսպիսով, յուրաքանչյուր աշտարակցի իր հետ ունի իր փայփայած պոեզիայի գրքույկը (հիմնականում Հայաստանի հանգավորված 6.000 տողանոց պատմությունը): Այն ամենից, ինչ ես այն սակավ տարիների ընթացքում սովորել եմ Աշտարակի դպրոցում, մի բանում լիովին վստահ եմ` ամենալավ բաները իմ մեջ, որոնք արտացոլվել են իմ գրքերում, իմ մանկության մի մասն են, ինչպես խաղալը Աշտարակի փոշոտ փողոցներում, նրա այգիներում, Քասախ գետի ափին, Կարմրավոր և Մարինե եկեղեցիների, Արագած և Ծաղկեվանք սարերի մոտ, ծերերի միամիտ, բայց պարունակալի հեքիաթները և երգերը հարսների և բարի կանանց մասին: 

1927 թվին մեր ընտանիքը տեղափոխվեց Երևան, որտեղ 1936 թվին ես ավարտեցի միջնակարգ դպրոցը, իսկ 1940-ին Պոլիտեխնիկի ինստիտուտը, որպես հիդրոինժիներ: Այն բանի համար, որ ես այսոր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին: Եվ ես պարտական եմ նաև Մատենադարանին` հին հայկական ձեռագրերի պահուստին, որտեղ ես աշխատել եմ ուսանող ժամանակ, ստանալով բացառիկ հնարավորություն կարդալ մեր սուրբ գրքերը, կլանելով իմ ազգի տարիքի համն ու հոտը ` հին գրականությունը, մտածված իր իմաստից և պարունակությունից բարձր: Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար` միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ: Հետագայում ես գնացի Հայաստանի մեկ այլ տեղանք, որպեսզի կառուցեմ հիդրոէլեկրոկայան բանակի համար, սիրահարվեցի, գրեցի և տպագրեցի արձակ և չափածո ստեղծագործություններս, ապրեցի և սովորեցի Մոսկվայում, հաճախակի այցելեցի Հայաստանը, ճանապարհորդեցի ամբողջ Սովետական Միությունը և սահմաններից դուրս (Կորեա, Ֆրանսիա,Ամերիկա), վկայելով, թե ինչ նման են մարդկային ուրախություններն ու վշտերը ամենուր, և թե ինչ կարևոր է պոեզիան մեր կյանքում: 

Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար: 

Գևորգ Էմին – Երգեր Հայաստանի գրքից: 
Գևորգ Էմին | Դիտումներ: 665 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Մարդուց սուր քննադատություն մի սպասեք, մինչև նրան չբարկացնեք. Դաժան ճշմարտությունը միշտ լսվում է անողոք:
Թորո
Այլ | Դիտումներ: 460 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-31 | Մեկնաբանություններ (0)

Երիտասարդների հրապուրանքները ծերության օրերին դառնում են արատներ.

Ժուբեր.
Այլ | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-30 | Մեկնաբանություններ (0)

Եթե մարդիկ պարծենալու ոչինչ չեն ունենում, նրանք պարծենում են իրենց դժբախտություններով: 
Գրաֆ
Այլ | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-30 | Մեկնաբանություններ (0)

Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են.
Բալզակ
Այլ | Դիտումներ: 307 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-30 | Մեկնաբանություններ (0)

Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին. ցուցափեղկում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է:
Աուերբախ
Այլ | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-30 | Մեկնաբանություններ (0)

Ամենից շատ մենք դժգոհում ենք ուրիշներից այն ժամանակ, երբ դժգոհ ենք մեզնից:
Ամիել
Այլ | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-30 | Մեկնաբանություններ (0)

Ա.Էյնշտեյնն ասել է.
<<Աշխարհում երկու անսահմանություն կա. տիեզերքը և ….>>
Ավարտեք միտքը.



Պատասխան՝ (մարդկային հիմարությունը )
տրամաբանական խնդիրներ | Դիտումներ: 443 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-28 | Մեկնաբանություններ (0)

Նրանց առկայությունը ենթադրում էր անգամ Լեոնարդո դա Վինչին, բայց նա ման էր գալիս նրանց մութ տեղերում: Գավելիոսը՝ ընդհակառակը՝ ենթադրում էր նրանց առկայությունը բաց տեղերում: Ինչի՞ մասին է խոսքը, եթե 1961 թվականից հաստատվեց, որ նրանք ընդհանրապես գոյություն չունեն.
Պատասխան՝ (Լուսնային ծովեր )
տրամաբանական խնդիրներ | Դիտումներ: 476 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-28 | Մեկնաբանություններ (0)

Նա երկու ձու է ածում, հետո գալիս է ընկերը, նայում է դրանց և իմանում՝ որտեղ է տղան և որտեղ է աղջիկը: Սկզբից հոգում է տղայի և հետո միայն աղջկա համար:
Ո՞ր կենդանու մասին է խոսքը.


Պատասխան՝ (Աղավնի )
տրամաբանական խնդիրներ | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-28 | Մեկնաբանություններ (0)

Այդ ո՞ր առարկան է, որը մենք օգտագործում ենք առօրյաում շատ հաճախ, իսկ Ճապոնիայում ամեն տարի մոտ 50 մարդ է կուրանում դրա պատճառով.

Պատասխան՝ (Պատառաքաղ )
տրամաբանական խնդիրներ | Դիտումներ: 478 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-28 | Մեկնաբանություններ (0)

Պատմվածքներ պարզամիտների մասին.

Երկու եղբայր կային: Որբ էին մեծացել և շատ աղքատ էին: Երբ մեծացան ու չափահաս դարձան, ամուսնացան: Բայց շատ շուտով հարսների միջև անհաշտություն ծագեց. կանայք ոչ մի կերպ չէին կարողանում իրար հետ յոլա գնալ: Եվ մեծ եղբայրն ասաց փոքրին.
- Եղբա՛յր, մեր կանայք մեկը մյուսին տանել չեն կարողանում: Հավանաբար ավելի լավ է բաժանվենք, քան թե միասին ապրենք և անվերջ տանենք նրանց կռիվները:
Եվ եղբայրները սկսեցին բաժանել իրենց ունեցվածքը. խոշոր ու մանր եղջերավոր անասունները, հագուստը, տեղաշորերը... Բոլորը բաժանեցին, նույնիսկ սեղանը կիսեցին երկու մասի:
Մնացին մի քանի մանր-մունր երկաթյա իրեր, բայց ի վերջո դրանք էլ բաժանեցին: Սակայն երբ հերթը հասավ կացնին, եղբայրները մտքի մեջ ընկան:
- Իսկ սա՞ ում է հասնելու,- գլուխ էին կոտրում նրանք: Վերջապես նրանցից մեկը գլխի ընկավ.
- Կացինը դնենք ջրի մեջ ու սպասենք մինչև որ փափկի:
Այդպես էլ արեցին: Ասում են, եղբայրները մինչև հիմա էլ սպասում են, թե երբ է կացինը փափկելու, որ կիսեն:
Հումոր | Դիտումներ: 358 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-28 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz