X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 109

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Չափածո » Համո Սահյան

Համո Սահյան - տար ինձ ժամանակ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,

Ես ետ մնալուց շատ եմ վախենում:

Հուշերից որքան հեռու եմ կենում,

Մեկ է, կապում են թևերս նրանք:


Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս

Այնպիսի մի նոր հավիտենություն,

Որ խոսքս հազիվ հասած բերանիս,

Դառնում է արդեն խորին հնություն:


Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,

Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:

Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:


Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,

Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,

Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,

Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:


Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,

Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,

Որ չմոլորվեմ քո ոլորտներում

Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:


Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:


Կատեգորիա: Համո Սահյան | Ավելացրեց: Alien (2013-11-30)
Դիտումներ: 405 | Տեգեր: Ժամանակ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz