X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 111

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 140
Ցուցադրված նյութերը: 1-15
Էջեր: 1 2 3 ... 9 10 »

Կյանքի ամենամեծ հարցն է՝ ինչպես ապրել մարդկանց մեջ:
Ալբեր Քամյու.
Այլ | Դիտումներ: 1153 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-08 | Մեկնաբանություններ (6)

Դժբախտ է նա, ով չի կարողանում տանել դժբախտությունները:
Բիանտոս.
Այլ | Դիտումներ: 672 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-05 | Մեկնաբանություններ (0)

Դժբախտությունն այն չէ, որ չհանդիպեցիր երջանկության, այլ այն, որ բաց թողեցիր այն:
Բեկ:
Այլ | Դիտումներ: 572 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-05 | Մեկնաբանություններ (0)

Սիրահարվածները նման են լուսնոտներին, նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով:
Բարբե դը Օրևիլյի
Այլ | Դիտումներ: 669 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-05 | Մեկնաբանություններ (0)

Չկա ոչինչ սիրուց ավելի արատավոր:
Իխարա Սայկակու
Այլ | Դիտումներ: 605 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-05 | Մեկնաբանություններ (0)

Սերը խենթություն է, եթե միայն խենթորեն չես սիրում:
Իտյե
Այլ | Դիտումներ: 988 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-05 | Մեկնաբանություններ (0)

Երբ քեզ սիրում են, ոչնչի չես կասկածում: Երբ սիրում ես ինքդ, կասկածում ես ամեն ինչի:
Կոլետ
Այլ | Դիտումներ: 611 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-05 | Մեկնաբանություններ (0)

Հոգին առանց երևակայության միևնույնն է, թե աստղադիտարանն առանց աստղադիտակի:
Բիչեր
Այլ | Դիտումներ: 809 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-03 | Մեկնաբանություններ (0)

Այն, ինչ հիմա ապացուցված է, առաջ գոյություն է ունեցել միայն երևակայության մեջ:
Բլեյք
Այլ | Դիտումներ: 814 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-03 | Մեկնաբանություններ (0)

Ծիծաղը վարակազերծող միջոց է:
Շապլան
Այլ | Դիտումներ: 618 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-03 | Մեկնաբանություններ (0)

Այն էակներին, որոնց գլխավոր մղումը հետաքրքրասիրությունն է, ավելի շատ դուր է գալիս փաստեր հավաքելը, քան դրանց մասին խորհելը:
Դեյ
Այլ | Դիտումներ: 727 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-03 | Մեկնաբանություններ (0)

Մենք այնտեղ ենք, որտեղ մենք մեզ տեսնում ենք. այստեղ դեր չունեն ո՛չ ժամանակը, ո՛չ տարածությունը:
Դիդրո
Այլ | Դիտումներ: 764 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-03 | Մեկնաբանություններ (0)

Մի փոքրիկ թռչուն ծառի վրայից
Ինձ երգի ձրի դասե՜ր է տալիս.
Հողն՝ համբերության,
Մեղուն՝ աննկատ ջանասիրության,
Արմատը՝ օգնում կառչել մայր հողին.

Առու և վտակ
Ամեն ձորակից
Մի կաթիլ ջրով բարիք անելու հորդո՜ր են կարդում.
Լեռը՝ ստիպում
Գլուխ չթեքել ու հպարտ մնալ,
Թիթեռը՝ հուշում
Գոհ լինել թեկուզ մի օրվա կյանքից.
Իսկ հսկա կաղնին հեռվից խրատում՝
Եթե մահանալ՝ կանգնա՛ծ մահանալ.

Եվ այն էլ ո՛չ թե
Դժվա՜ր,
Տանջանքո՜վ
Ու… մարդավարի՝
Գլուխը ահից խփելով պատին.
Այլ՝ ծառավարի՛,
Այլ՝ քարավարի՛-
Հանգի՜ստ,
Հպա՜րտ ու
Արժանապատի՜վ...
Գևորգ Էմին | Դիտումներ: 973 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Ա՜խ, այս Մասի՛սը…

Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,
Երբ ինքը… քա՛ր է.

Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,
Երբ ինքը… սա՛ռն է.

Որ աշխարհներից հեռավոր-հեռու
Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,
Երբ ինքն… այստե՛ղ չէ...

Միաբանության քարո՜զ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն,
Երբ որ… կիսվա՜ծ է.

Որ, մե՜ծ սիրո պես,
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է…

Ա՜խ, այս Մասի՛սը:
Գևորգ Էմին | Դիտումներ: 893 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Էլ մահըս ո՞րն է,
Երբ իմ սեղանին
Կա հա՛ցն ու գինի՛ն,
Երբ սիրո՜ւմ եմ ես
Ու... բանաստեղծո՜ւմ.

Այն հա՛ցը արդար,
Որի հատիկը հողի մեջ մեռնո՛ւմ,
Սակայն իր մահով
Նոր հա՜ց է դառնում.

Հյութն այն խաղողի՛,
Որն ամեն աշնան հողի տակ թաղվում,
Բայց ամեն գարնան
Զարթնո՜ւմ է նորից՝
Հարությո՜ւն առնում.

Այն սե՛րը, որ մերթ
Մահի՜ց էլ ծանր է լինում ու դժվար,
Բայց միա՛կն է, որ
Հաղթո՜ւմ է մահվան ահեղ զնդանին.

Եվ այն տո՛ղը, որ
Մահը հերքելով
Հավերժացնո՜ւմ է պահն այս կենդանի...

Էլ մահըս ո՞րն է,
Եվ եթե գա էլ,
Իմ ունեցածից ի՜նչ պիտի տանի...
Գևորգ Էմին | Դիտումներ: 793 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz