X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 111

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Չափածո » Գևորգ Էմին

Անտառում
Մի փոքրիկ թռչուն ծառի վրայից
Ինձ երգի ձրի դասե՜ր է տալիս.
Հողն՝ համբերության,
Մեղուն՝ աննկատ ջանասիրության,
Արմատը՝ օգնում կառչել մայր հողին.

Առու և վտակ
Ամեն ձորակից
Մի կաթիլ ջրով բարիք անելու հորդո՜ր են կարդում.
Լեռը՝ ստիպում
Գլուխ չթեքել ու հպարտ մնալ,
Թիթեռը՝ հուշում
Գոհ լինել թեկուզ մի օրվա կյանքից.
Իսկ հսկա կաղնին հեռվից խրատում՝
Եթե մահանալ՝ կանգնա՛ծ մահանալ.

Եվ այն էլ ո՛չ թե
Դժվա՜ր,
Տանջանքո՜վ
Ու… մարդավարի՝
Գլուխը ահից խփելով պատին.
Այլ՝ ծառավարի՛,
Այլ՝ քարավարի՛-
Հանգի՜ստ,
Հպա՜րտ ու
Արժանապատի՜վ...
Կատեգորիա: Գևորգ Էմին | Ավելացրեց: Alien (2014-02-01)
Դիտումներ: 974 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz