X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 86

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Նկարչություն

Նյութեը բաժնում: 4
Ցուցադրված նյութերը: 1-4

 
Մարտիրոս Սարյան | Դիտումներ: 3090 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-26 | Մեկնաբանություններ (0)

Ջուլիանո Լոպես (Juliano Lopes)



Ջուլիանո Լոպեսը (Juliano Lopes) ծնվել է 1977 թվականին՝ Սանտա Մարիայում: Իր աշխատանքներում բացի մատիտից նա օգտագործել է ջրաներկ և այլ նյութեր, որոնք նկարին տալիս են ոչ միայն կենդանություն, այլ նաև խորհրդավորություն:

Ջուլիանո Լոպեսի աշխատանքները յուրահատուկ են աչքերի, դիմագծերի բացակայությամբ: Որոշ հատվածներում նկարն անավարտ թողնելը յուրաքանչյուրին տալիս է պատկերը յուրովի ընկալելու, մեկնաբանելու հնարավորություն:

Juliano Lopes | Դիտումներ: 371 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)



 

Juliano Lopes | Դիտումներ: 321 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)



Մարտիրոս Սարյանը 20-րդ դարի խոշորագույն նկարիչներից է։ Նրա արվեստը բարձր է գնահատվել աշխարհի շատ երկրներում։ Նրա մասին իրավամբ ասել են. ‹‹Հայաստանը ճանաչվում է Սարյանի վրձնով, Սարյանը` Հայաստանով››։ Ժողովուրդը նրան վարպետ է կոչել։ Մարտիրոս Սարյանի նախնիները եղել են Անիից։ Նա ծնվել է 1880թ. Նոր Նախիջևանում /այժմ Դոնի Ռոստով/։ Տեղի երկլեզվյան դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և սովորել Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901թ. նա այցելել է իր նախնիների երկիրը` Հայաստան։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագայում, նա հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը։ Դա վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման և զարգացման վրա։ Ստեղծագործության առաջին շրջանում /1904-09/ հրաժարվել է ավանդական մտածելակերպից` ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է ‹‹սարյանական››։ Այս շրջանում Սարյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների` ներկայացնելով ‹‹Հեքիաթներ ու երազներ›› ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը, /‹‹Լուսնկա գիշեր››, ‹‹Հեքիաթ Արարատի ստորոտում››, ‹‹Ծաղկած սարեր››, ‹‹Փերիների լիճը›› և այլն/, որտեղ մարդիկ, բուսականությունը, կենդանիները, թռչունները, նույնիսկ գիշատիչներն ապրում են հաշտ ու խաղաղ, մեկ ընտանիք կազմած։ Հետագա տարիներին Սարյանը հեքիաթային, երևակայական թեմաներից անցնում է կենդանի իրականության պատկերմանը։ Այս շրջանի կտավները ողողված են արևի լույսով, և այդ լույսը հնչում(ընկալվում) է իբրև կյանքի խորհրդանիշ, կենսասիրության արտահայտություն /‹‹Քաղաքի ծաղիկները››, ‹‹Փյունիկյան արմավենի››/։ 1915 թ. հայրենասեր նկարիչը թողեց վրձինը և Մոսկվայից եկավ Էջմիածին` օգնություն ցույց տալու Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին`հատկապես զբաղվելով հիվանդ ու սովահար երեխաների փրկության գործով։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Սարյանը մշտական բնակություն հաստատեց Երևանում։ Նրա մասնակցությամբ Երևանում հիմնվեցին մշակութային մի շարք կենտրոններ` Պատմության և կերպարվեստի թանգարանը, Գեղարվեստական ուսումնարանը, Հնությունների և գեղարվեստի պահպանման կոմիտեն։ Վերածնության ոգին խանդավառեց Սարյանին, և սկսվեց նրա բեղմնավոր կյանքի նոր` երրորդ շրջանը։ 1923 թվականից Վարպետր վրձնեց հայրենասիրական ոգով տոգորված կտավներ /‹‹Հայաստան››, ‹‹Եղիշե Չարենցի դիմանկարը››, ‹‹Արևոտ բնանկար››, ‹‹Զանգվի ափը››. ‹‹Ծաղիկներ››/։ Իր երկարամյա կյանքի ընթացքում գույնի մեծ բանաստեղծը ստեղծեց մի վիթխարի պատկերասրահ, ավելի քան երեք հազար գործ` պաննոներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, թատերական ներկայացումների հիանալի ձևավորումներ, գրքերի նկարազարդումներ, գծանկարչական գործեր։ Սարյանն ազգային արվեստը բարձրացրեց ժամանակակից, միջազգային մակարդակի` մեծ դեր կատարելով հայ մշակույթի պատմության մեջ։ Նա դարձավ նորագույն շրջանի նկարչության ազգային դպրոցի հիմնադիրը։ 1967-ին Երևանում բացվեց Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են ՀՀ ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես նաև Տրետյակովյան պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում
Մարտիրոս Սարյան | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-24 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz