Պատմվածքներ պարզամիտների մասին.
Երկու եղբայր կային: Որբ էին մեծացել և շատ աղքատ էին: Երբ մեծացան ու չափահաս դարձան, ամուսնացան: Բայց շատ շուտով հարսների միջև անհաշտություն ծագեց. կանայք ոչ մի կերպ չէին կարողանում իրար հետ յոլա գնալ: Եվ մեծ եղբայրն ասաց փոքրին. - Եղբա՛յր, մեր կանայք մեկը մյուսին տանել չեն կարողանում: Հավանաբար ավելի լավ է բաժանվենք, քան թե միասին ապրենք և անվերջ տանենք նրանց կռիվները: Եվ եղբայրները սկսեցին բաժանել իրենց ունեցվածքը. խոշոր ու մանր եղջերավոր անասունները, հագուստը, տեղաշորերը... Բոլորը բաժանեցին, նույնիսկ սեղանը կիսեցին երկու մասի: Մնացին մի քանի մանր-մունր երկաթյա իրեր, բայց ի վերջո դրանք էլ բաժանեցին: Սակայն երբ հերթը հասավ կացնին, եղբայրները մտքի մեջ ընկան: - Իսկ սա՞ ում է հասնելու,- գլուխ էին կոտրում նրանք: Վերջապես նրանցից մեկը գլխի ընկավ. - Կացինը դնենք ջրի մեջ ու սպասենք մինչև որ փափկի: Այդպես էլ արեցին: Ասում են, եղբայրները մինչև հիմա էլ սպասում են, թե երբ է կացինը փափկելու, որ կիսեն:
|