Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի, Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ, Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի: Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ, — Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի:
|