Կյանքը` հնարավորություն է, օգտագործի´ր,
Կյանքը` գեղեցկություն է, հիացի´ր,
Կյանքը` երանություն է, ճաշակի´ր,
Կյանքը` երազ է, իրագործի´ր,
Կյանքը` մարտահրավեր է, դիմագրավի´ր,
Կյանքը` պարտականություն է, կատարի´ր
Կյանքը` խաղ է, խաղա´,
Կյանքը` թանկ է, գուրգուրի´ր,
Կյանքը` հարստություն է, պահի´ր,
Կյանքը` սեր է, վայելի´ր,
Կյանքը` խորհուրդ է, հասկացի´ր,
Կյանքը` խոստում է, հարգի´ր,
Կյանքը` վիշտ է, հաղթահարի´ր,
Կյանքը` երգ է, երգի´ր,
Կյանքը` պայքար է, ընդհունի´ր,
Կյանքը` ողբերգություն է, սրտապնդվի´ր,
Կյանքն` արկածախնդրություն է, հանդգնի´ր,
Կյանքը` կյանք է, ապրի´ր,
Կյանքը շա՜տ թանկ է, մի՛ կործանիր:
Մայր Թերեզա