Կայքի մենյու |
|
|
Մեր հարցումը |
|
|
Մինի - չաթ |
|
|
|
Նյութեը բաժնում: 4 Ցուցադրված նյութերը: 1-4 |
|
Ջուլիանո Լոպես (Juliano Lopes)
Ջուլիանո Լոպեսը (Juliano Lopes) ծնվել է 1977 թվականին՝ Սանտա Մարիայում: Իր աշխատանքներում բացի մատիտից նա օգտագործել է ջրաներկ և այլ նյութեր, որոնք նկարին տալիս են ոչ միայն կենդանություն, այլ նաև խորհրդավորություն: Ջուլիանո Լոպեսի աշխատանքները յուրահատուկ են աչքերի, դիմագծերի բացակայությամբ: Որոշ հատվածներում նկարն անավարտ թողնելը յուրաքանչյուրին տալիս է պատկերը յուրովի ընկալելու, մեկնաբանելու հնարավորություն: |
Մարտիրոս Սարյանը 20-րդ դարի խոշորագույն նկարիչներից է։ Նրա արվեստը բարձր է գնահատվել աշխարհի շատ երկրներում։ Նրա մասին իրավամբ ասել են. ‹‹Հայաստանը ճանաչվում է Սարյանի վրձնով, Սարյանը` Հայաստանով››։ Ժողովուրդը նրան վարպետ է կոչել։ Մարտիրոս Սարյանի նախնիները եղել են Անիից։ Նա ծնվել է 1880թ. Նոր Նախիջևանում /այժմ Դոնի Ռոստով/։ Տեղի երկլեզվյան դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և սովորել Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901թ. նա այցելել է իր նախնիների երկիրը` Հայաստան։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագայում, նա հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը։ Դա վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման և զարգացման վրա։ Ստեղծագործության առաջին շրջանում /1904-09/ հրաժարվել է ավանդական մտածելակերպից` ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է ‹‹սարյանական››։ Այս շրջանում Սարյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների` ներկայացնելով ‹‹Հեքիաթներ ու երազներ›› ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը, /‹‹Լուսնկա գիշեր››, ‹‹Հեքիաթ Արարատի ստորոտում››, ‹‹Ծաղկած սարեր››, ‹‹Փերիների լիճը›› և այլն/, որտեղ մարդիկ, բուսականությունը, կենդանիները, թռչունները, նույնիսկ գիշատիչներն ապրում են հաշտ ու խաղաղ, մեկ ընտանիք կազմած։ Հետագա տարիներին Սարյանը հեքիաթային, երևակայական թեմաներից անցնում է կենդանի իրականության պատկերմանը։ Այս շրջանի կտավները ողողված են արևի լույսով, և այդ լույսը հնչում(ընկալվում) է իբրև կյանքի խորհրդանիշ, կենսասիրության արտահայտություն /‹‹Քաղաքի ծաղիկները››, ‹‹Փյունիկյան արմավենի››/։ 1915 թ. հայրենասեր նկարիչը թողեց վրձինը և Մոսկվայից եկավ Էջմիածին` օգնություն ցույց տալու Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին`հատկապես զբաղվելով հիվանդ ու սովահար երեխաների փրկության գործով։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Սարյանը մշտական բնակություն հաստատեց Երևանում։ Նրա մասնակցությամբ Երևանում հիմնվեցին մշակութային մի շարք կենտրոններ` Պատմության և կերպարվեստի թանգարանը, Գեղարվեստական ուսումնարանը, Հնությունների և գեղարվեստի պահպանման կոմիտեն։ Վերածնության ոգին խանդավառեց Սարյանին, և սկսվեց նրա բեղմնավոր կյանքի նոր` երրորդ շրջանը։ 1923 թվականից Վարպետր վրձնեց հայրենասիրական ոգով տոգորված կտավներ /‹‹Հայաստան››, ‹‹Եղիշե Չարենցի դիմանկարը››, ‹‹Արևոտ բնանկար››, ‹‹Զանգվի ափը››. ‹‹Ծաղիկներ››/։ Իր երկարամյա կյանքի ընթացքում գույնի մեծ բանաստեղծը ստեղծեց մի վիթխարի պատկերասրահ, ավելի քան երեք հազար գործ` պաննոներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, թատերական ներկայացումների հիանալի ձևավորումներ, գրքերի նկարազարդումներ, գծանկարչական գործեր։ Սարյանն ազգային արվեստը բարձրացրեց ժամանակակից, միջազգային մակարդակի` մեծ դեր կատարելով հայ մշակույթի պատմության մեջ։ Նա դարձավ նորագույն շրջանի նկարչության ազգային դպրոցի հիմնադիրը։ 1967-ին Երևանում բացվեց Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են ՀՀ ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես նաև Տրետյակովյան պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում |
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Չափածո |
|
|
Արձակ |
|
|
Աֆորիզմներ |
|
|
Առակներ, իմաստուն պատմություններ |
|
|
Նկարչություն |
|
|
|